–ՀԱԿ–ի համար 2011 թվականն ամենաակտիվ ու ամենաարդյունավետ տարին էր,– այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ տարին արդյունավետ էր ՀԱԿ–ի համար մի շարք պատճառներով։ Նախ՝ ըստ Զուրաբյանի՝ վերականգնվել է ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Կարևոր է նաև այն, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին։ Շատ կարևոր է նաև այն, որ հիմնավորվել է գործող իշխանությունների ոչ լեգիտիմության փաստը։
–Մեկ այլ կարևոր փաստաթուղթ եմ համարում այն, որ ժողովրդի կողմից հանրահավաքում ընդունվեց Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը,– նշել է Զուրաբյանը։
Այդուհանդերձ, ՀԱԿ համակարգողը նշել է, որ կա մի շատ կարևոր խնդիր, որը չի հաջողվել լուծել՝ սեփական իշխանություն ընտրելու իրավունքի վերականգնումը։
–Երկխոսությունը, որ ծավալվեց այս տարի, հենց դրան էր ուղղված, և այն, ինչը պետք է դառնար 2011-ի ամենամեծ նվաճումը, դարձավ տարվա ամենամեծ ձախողումը։ Այդ ձախողման համար պատասխանատու է իշխանությունը, որը պետք է հասկանա, որ առանց զիջումների երկխոսություն չի լինում. չի կարող լինել երկխոսություն՝ որպես ինքնանպատակ,– պարզաբանել է Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանն ամփոփել է ՀԱԿ–ի քաղաքական տարին

7or.am