Լրահոս

06.05.2009 11:58


Բեռնար Ֆասյե. «Համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, ակնկալում են առաջընթաց»

Բեռնար Ֆասյե. «Համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, ակնկալում են առաջընթաց»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Պրահայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց են ակնկալում։ Այդ մասին Trend News-ին փոխանցել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա առաջընթացին։ Երկու տարի առաջ ԵԱՀԿ համանախագահ երկրները կողմերին ներկայացրել են հիմնական դրույթների վերջնական տարբերակները, և հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն այդ դրույթների ընդունման հարցում կարձանագրեն առաջընթաց», -ասել է Ֆասյեն։ Նրա խոսքերով դրույթների մեծ մասի շուրջ, կողմերի միջև արդեն փոխըմբռնում կա, և հիմա անհրաժեշտ է փոխհամաձայնության հասնել մնացած հարցերի շուրջ՝ «ինչը և մենք փորձում ենք անել»։

Այս խորագրի վերջին նյութերը