Լրահոս

14.07.2025 08:13


Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com -ը։

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը