Լրահոս

21.12.2011 14:52


ՏՄՊՊՀ-ի նախագահը տարին արդյունավետ է համարում

ՏՄՊՊՀ-ի նախագահը տարին արդյունավետ է համարում

2011թ. արդյունավետ տարի էր: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

2011թ. ՏՄՊՊՀ-ն կայացրել է տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության միջոցների կիրառելու 198 որոշում՝ 2010թ. 106 որոշման համեմատ։

–Այս տարի 6-7 անգամ ավելի շատ պատժամիջոցներ են կիրառվել, քան նախորդ տարիներին: Այս տարի նշանակվել է 375 մլն. դրամի չափով տուգանք: 2010թ. նշանակվել է 36.5 մլն. տուգանք,-ասել է Շաբոյանը:

2011թ. տնտեսվարողների կողմից բողոքարկվել է 20 որոշում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը