Լրահոս

12.07.2025 14:03


Հրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել

Հրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել

Այսօր՝ հուլիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի 141/1 հասցեում գործող «Ucom» ընկերությունը թալանել են:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին, մտել ներս և այնտեղից գողություն են կատարել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակել են բջջային հեռախոսներ:

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Հրազդանի ոստիկանները պարզում են՝ ինչքան վնաս է պատճառվել «Ucom» ընկերությանը:

Այս խորագրի վերջին նյութերը