Աշխարհ

12.07.2025 11:09


Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին (տեսանյութ)

Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին (տեսանյութ)

Սիրիայի Լաթաքիա նահանգում անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ։

«Գանձասարը» հայտնում է, որ կրակը մոտեցել է հայաբնակ Քեսաբի գյուղերից մեկին՝ Տիվզաղաճին։

Տեղի բնակիչներն արդեն 2 օր աշխատանքներ են իրականացնում՝ հրդեհի տարածումը կանխելու համար, որը դժվարանում է ուժեղ քամիների պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհներն արդեն լուրջ վնաս են հասցրել Լաթաքիայի անտառներին, գյուղատնտեսական հողերին և պտղատու այգիներին։ Քաղաքացիական պաշտպանության խմբերը տարհանել են բազմաթիվ ընտանիքների։

Այս խորագրի վերջին նյութերը