Քաղաքական

11.07.2025 20:00

Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Մի պարզ բան կասեմ․ դատախազը խորհրդարանում հարցերին պատասխանելու ժամանակ շատ պարզ բացատրել է, թե ինչ է արվել։ Երբ հարցրեցին պատգամավորները, որ մեկ է՝ վաղեմությունն անցած է, ինքն ասաց՝ կմիջնորդենք, որ հետո տուժողները վնասի հատուցում պահանջեն»,-սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է, թե ինչու են դա անում, հասկանո՞ւմ եք․ սա ամբողջ Հանրապետությունը տեսել է։ Եթե դուք չունեք, մենք կարող ենք այդ ձայնագրությունը ձեզ ներկայացնել։ Եվ դատախազությունը ստիպված էդ փաստական տվյալները փոխել է, ամեն տեղ գրել է, որ տուժող կա և այլն և այլն»,-դիմելով դատավորին՝ ասաց երկրորդ նախագահը և հավելեց․ «Այն փաստը, որ տուժողները 30 միլիոն դրամ ստացել են զոհվածի համար, իսկ պատերազմում զոհվածի համար տացել են 10 մլն դրամ, սա բավարար չէ, այսպես ասած, որպես փոխհատուցում։ Դատախազն ասել է, փորձել է փոխել, և այս ամբողջը խճճվել է դրա պատճառով։ Ու հիմա էս ամբողջ բեռը դրել են ձեր ուսերին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։