Քաղաքական

11.07.2025 14:50

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մազմանյան փողոցից «նստային շրջանի ծակած-կտրած արյունահոսող վերք ձախից» ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Ք․-ն է, ով հուլիսի 4-ի ժամը 20։30-ի սահմաններում Մազմանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտոկայանատեղիում վիճաբանել է Երևանի բնակիչներ 36-ամյա Գուրգեն Դ․-ի և 32-ամյա Հայկ Ա․-ի հետ, որի ժամանակ էլ ստացել է մարմնական վնասվածք։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ինչպես նաև Գուրգեն Դ․-ին և Հայկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փասատթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։