Կարծիք

11.07.2025 13:30


Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից

Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից

Սիրելի՛ հայրենակիցներ

Երևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները որոշել են, որ մինչ դասապրոցեսները սկսվելը պետք է քաղաքի երթևեկության մեջ փոփոխություններ անեն։

Քաղաքի տեղաշարժը կոլապսի ենթարկած ու տրասնպորտային բարեփոխումը տապալածները գտել են «լուծում»։

Սեպտեմբերից իրենց անհեռատես քայլերով ստիպելու են քաղաքացիներին, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից։

Միակ նպատակը՝ քաղաքի բեռնաթափումը, որը ձախողել են ու կանգնել կոտրած տաշտակի առաջ։

Հ.Գ Հա մեկ էլ, որ որոշել եք էլէկտրական մեքենաների համար էլ սահմանեք կարմիր գծերի վճար, հիշեցում դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը