Լրահոս

21.12.2011 13:58


Դատապարտյալ է ինքնասպան եղել

Դատապարտյալ է ինքնասպան եղել

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ս. Ավետիսյանը 31.01.2007թ. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և` 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Ս. Ավետիսյանը երկտող է թողել, որով խնդրում է մահվան համար ոչ ոքի չմեղադրել` հավելելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը