Լրահոս

21.12.2011 13:53


Լիլիթ Գալստյան. «Երկրի առաջին մարտահրավերը իսկապես ժողովրդավարական ըտրությունների անցկացումն է»

Լիլիթ Գալստյան. «Երկրի առաջին մարտահրավերը իսկապես ժողովրդավարական ըտրությունների անցկացումն է»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր տեղի ունեցած քաղաքական քննարկման ժամանակ նշել է, թե 2012թ. ենք մտնում բացառիկ ծանր բեռով։ Նա խոսել է արտագաղթի օրեցօր ահագնացող ալիքից, Հայաստանի ժողովրդավարության մակարդակի նվազման վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներից, արտաքին պարտքի չափազանց մեծ չափից։

Անդրադառնալով գալիք տարվա ակնկալիքներին՝ ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծել է ազգային միասնության կարևորությունը։ Ըստ բանախոսի՝ մեր երկրի առաջին մարտահրավերը իսկապես ժողովրդավարական ըտրությունների անցկացումն է. «Ամեն անգամ հայտարարում ենք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, ընդդիմության հետ իշխանության երկխոսության  մասին, սակայն դա արաբականացած քաղաքական մշակույթ է՝ ընտրակաշառքներով, տնտեսական և քաղաքական շահերի համաձույլով»։

Աղքատության եզրին կանգնած ժողովրդին երկու տարբերակ ես թողնում՝ կա՛մ արտագաղթել, կա՛մ 5000 դրամով կաշառել,նկատել է Լ. Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը