Լրահոս

21.12.2011 13:34


Պետրոս Մակեյան. «2012թ. Հիմքեր կան իշխանափոխություն իրակացնելու համար»

Պետրոս Մակեյան. «2012թ. Հիմքեր կան իշխանափոխություն իրակացնելու համար»

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը այսօրվա քաղաքական քննարկման ժամանակ նշել է, որ անցնող տարում որևէ դրական տեղաշարժ չարձանագրվեց։

Նրա խոսքերով՝ իշխանությունները շարունակեցին աճպարարությունը, որի պահպանմանը ինչ–որ չափով աջակցեցին՝ գնալով երկխոսության իշխանությունների հետ։ Նա մի քանի փաստ է նշել, որոնք գալիք տարում հիմք են տալիս իշխանափոխության իրականացման համար։

–Իրավիճակը փոխելու իշխանությունների անկարողությունը մեծացնելու է անվստահության մթնոլորտը։ Դրան նպաստելու է նաև համաշխարհային ճգնաժամի սպասվող երկրորդ ալիքը, որն ավելի է խորացնելու ժողովրդի ծանր վիճակը,–ընդգծել է բանախոսը։

Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե համաշխարհային ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը։

–Իշխանափոխության մեկ այլ հիմք կարող է լինել այն, որ կոալիցիան փաստացի այլևս գոյություն չունի,–նկատել է Պ. Մակեյանը։

Հակառակ իշխանությունների հայտարարություններին, թե գալիք ընտրություններն անցնելու են արդար և թափանցիկ, ըստ բանախոսի, վարչախմբի պահվածքից կարելի է ենթադրել, որ դրանք նորից կեղծվելու են։

Անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը և այն հայտարարություններիին, թե միջազգային հանրությունը ավելի բարյացակամ է տրամադրված Հայաստանի իշխանությունների հանդեպ՝ ՀԱԿ ներկայացուցիչը նկատել է, թե դրապատճառն այն է, որ գերտերությունները Հայաստանում կառավարելի իշխանություն ունեն, որին ցանկացած պահի կարող է պարտադրվել հայ–թուրքական կամ ԼՂ հիմնախնդրում ոչ հայանպաստ քայլերի գնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը