Տնտեսական

10.07.2025 12:22


Մեկ օրվա մեջ երկրորդ վարկը․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր պարտքի տակ

Մեկ օրվա մեջ երկրորդ վարկը․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր պարտքի տակ

«Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր, որի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել Ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Ծրագրի Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 10-ի նիստում։

Նույն նիստում կայացվեց վարկ վերցնելու մեկ այլ որոշում ևս

Այս խորագրի վերջին նյութերը