Լրահոս

21.12.2011 11:34


Բախվել են մարդատարն ու աղբատարը

Դեկտեմբերի 21-ին`ժամը 06.58-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 20 հասցեին հարակից` տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Նիսան» մակնիշի 045 ՕՕ 62 պետհամարանիշի  մարդատար (պատկանում է «Բոնակուա» ՓԲԸ-ին) և «ԶԻԼ» մակնիշի 705 ՕՕ 62 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից «Նիսան» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորներ`1955 թվականին ծնված Գոհար Դիլանյանը, 1986 թվականին ծնված Ջանիկ Կարապետյանը, 1976 թվականին ծնված Հայկ Ավետիսյանը և 1942 թվականին ծնված Վասակ Փուրթոյանը  տեղափոխվել են «Միքայելյանի անվան վիրաբուժական կլինիկա» բժշկական կենտրոն, 1980 թվականին ծնված Անդրեյ Խաչատրյանը և 1986 թվականին ծնված Խաչատուր Մարգարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փրկարարները և հրշեջ-փրկարարները «Նիսան» մակնիշի միկրոավտոբուսից  դուրս են բերել, ապա շտապօգնության բրիգադի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել վարորդ` 1956 թվականին ծնված Հրաչյա Այդինյանը  և ուղևոր`1975 թվականին ծնված Աշոտ Հարությունյանը:

Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը