Լրահոս

21.12.2011 11:32


Բնակիչները սեփական միջոցներով իրենց ներքին ցանցերը միացնում են նոր ջրագծին

Դեկտեմբերի 20-ին դադարեցվել էր Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փ. 1-ին և 2-րդ նրբանցքների, Ռոստոմյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ըստ ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի` պատճառը 1-ին նրբանցքում ջրագծի վթարն էր, որը տեղի էր ունեցել թիվ 10 շենքին հարակից ավտոտնակի տակ:

Նշված տարածքի շահագրգիռ բնակիչների հետ համագործակցության շնորհիվ հաջողվեց խնդիրը արագորեն լուծել: Նրանք սեփական միջոցներով ձեռք բերեցին 50 մետր երկարությամբ պլաստմասե խողովակ /տրամագիծը 50 մմ/, որը 'Մաշտոց' տեղամասի աշխատակիցները տեղադրեցին նրբանցքում` որպես պատյան օգտագործելով հին վթարված մետաղյա խողովակը: Ասել է թե` փողոցը չքանդվեց, որի շնորհիվ աշխատանքներն ընթացան արագ և նույն օրը երեկոյան նոր խողովակը միացվեց շրջանի բաշխիչ ցանցին:

Ներկայումս բնակիչները սեփական միջոցներով իրենց ներքին ցանցերը միացնում են նոր ջրագծին:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը