Քաղաքական

09.07.2025 08:58


Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան և վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը․ «Ժողովուրդ»

Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան և վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը ՔՊ-ականներին Գորիսում ընդունելու ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Խաչատրյանն անձամբ է հյուրանոցներում ամրագրումներն արել, ինքն է դիմավորելու ՔՊ-ական պատգամավորներին:

Երեկ խորհրդարանում բոլորը Խաչատրյանին էին մոտենում, ճշտումներ անում Գորիս գնալու-վերադառնալու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին հարցը լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացնելու է մանրամասներ, թե ինչպես պետք է պատրաստվեն:

Քննարկվելու է նաև սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրությունների հարցը, ինչը ևս մեծամասշտաբ միջոցառում է լինելու, քանզի ընտրությանը շուրջ 1000 պատվիրակ է մասնակցելու: Այդ օրը ՔՊ-ականներն առաջադրված 42 անձից 20-ին պետք է ընտրեն որպես ՔՊ վարչության անդամներ:

Կարճ ասած՝ շաբաթ օրը Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան և վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը»։

Այս խորագրի վերջին նյութերը