Քաղաքական

09.07.2025 08:42

ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ»

ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին ՔՊ-ական տղամարդկանց ագրեսիվ պահվածքից առավել զարմացրել է ՔՊ-ական կանանց վարքը։ Մեզ պատմեցին, որ նրանք տղամարդուն հատուկ հայհոյանքներ ու անեծքներ են տեղացել, այնպես, որ ոմանք կարկամել եւ, կռիվը թողած, փորձել են պարզել, թե յոթհարկանի հայհոյանքն ում բերանից դուրս եկավ։ Մենք նկատել էինք նաեւ, որ մինչեւ կռիվը՝ Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթի ժամանակ, Հասմիկ Հակոբյանն ու Լիլիթ Ստեփանյանը ծիծաղում եւ տեղից ռեպլիկներ էին անում:

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՔՊ-ականները նախապես են սադրանքը պլանավորել, որ հունից հանեն կալանքի գնացող Արթուր Սարգսյանին: Եվ վերջին պահին էլ, երբ նա դուրս էր գալիս դահլիճից, նրան «թռնող» անվանեցին, բայց նա նետեց, որ միշտ պայքարել է տղամարդավարի, ինչից հետո Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվեց։

Իսկ ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ականները նաեւ «ինքնագոլեր» են խփել` իրար են ճանկռել, Արթուր Հովհաննիսյանի նետած ջրի շիշը դիպել է ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի ճակատին։ Ուշագրավ է, որ այս ծեծկռտուքին դահլիճում անձամբ հետեւում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն այդպես էլ մինչեւ ուշ երեկո իրավական գնահատականի չարժանացրեց որեւէ մեկի արարքը, այն պարագայում, երբ տեսանյութերից երեւում են բռնություն գործադրողները. Ռուստամ Բաքոյան, Նարեկ Գրիգորյան, Դավիթ Կարապետյան, Արթուր Հովհաննիսյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Պարսիլյան, Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան եւ այլք։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։