Քաղաքական

09.07.2025 08:36

ԱՄՆ-ն ճնշում է խաղաղության պայմանագրի հարցում. «Հրապարակ»

ԱՄՆ-ն ճնշում է խաղաղության պայմանագրի հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր։

Ըստ տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երեւանին եւ Բաքվին` ապաշրջափակման եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, որտեղ էլ արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որեւէ կազմակերպության միջոցով միջանցքի վերահսկողության տարբերակը։ Իշխանական շրջանակներից դժվարանում են պատասխանել` կհաջողվի՞ արդյոք ամերիկյան պլանը: Ասում են, որ Թուրքիան դեմ չէ, Փաշինյանի այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։