Լրահոս

09.07.2025 06:55


Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ. «Տաշիր» ընկերությունների խումբը

Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ. «Տաշիր» ընկերությունների խումբը

Հուլիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խումբը:

Հաստատում ենք, որ «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի են ունեցել խուզարկություններ ու քննչական գործողություններ։ Ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում համագործակցել են քննող մարմինների հետ։

Այնուամենայնիվ, չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք։

Այս խորագրի վերջին նյութերը