Լրահոս

09.07.2025 06:26


Արարատի մարզում «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա կամրջի բետոնե հենապատին, հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա կամրջի բետոնե հենապատին, հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:10-ի սահմաններում 32 ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի մեքենայով Մեղրի–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը