Քաղաքական

09.07.2025 07:21

Բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի

Բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթոռի դեմ, Սրբազան պայքարի աջակիցները ապօրինի հալածվում ու բանտարկվում են, Դաշնակցությունը դարձել է թիրախ՝ իբրև համահայկական և ազգային ուժ։ Ամեն օր նոր հարձակումներ, ձերբակալություներ ու կալանավորումներ են։

Վերջին օրերին ուղիղ հարձակում է «Հայաստան» խմբակցության դեմ՝ ապօրինի քրեական հետապնդում է ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի դեմ, կալանավորվում է ֆրակցիայի մեկ այլ պատգամավոր, ՔՊ-ն սպառնում է հետապնդել ֆրակցիայի մի քանի այլ պատգամավորի։

Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ։ Խնդիր չստեղծողին, ոչինչ չանողին չեն հետապնդում։

Ու այս ֆոնին ի՞նչ է կատարվում ներընդդիմադիր դաշտում։ Այս ծանրագույն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանվելու, ընդհանուր ճակատում ամեն մեկը սեփական խրամատում իր գործն անելու փոխարեն անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները։

Ամեն անգամ Փաշինյանի հերթական հարձակմանը զուգահեռ դրսևորվում է ընդդիմադիր դաշտում տարրական իմունիտետի բացակայությունը կամ, որ ավելի վատ է, դիտավորյալ պղտոր ջրում ձուկ որսալու գործելաոճը։

Մինչդեռ, այստեղ ամեն մեկը կարող էր լինել իր դիրքում, և ընդհանուր ճակատով պայքարը լիներ թիրախի դեմ, այլ ոչ թե սրիկայաբար հարվածեր թիկունքից։

Տղե՛րք, հերի՛ք է, ամո'թ է։

Դադարեցրե'ք այս ամենը։

Հակառակ պարագայում բոլորի համար հստակ արձանագրվում է. դուք ընդամենը նեղ իրավիճակում թիկունքից հարվածողներ եք։

Դա մեզ շատ չի վնասի, ձեզ էլ օգուտ չի բերի։ Սակայն շատ կօգնի վարչախմբին։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։