Կարծիք

09.07.2025 07:30


Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը Հայաստանի նոր տիրոջը

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը Հայաստանի նոր տիրոջը

Ամեն ինչ պարզ է ու հստակ։

Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս՝ պետք է.

1. կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,

2. ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կատարելով առաջադրված պահանջները։

Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն՝ մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։

Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը Հայաստանի նոր տիրոջը։

Դրանք են.

- էլեկտրացանցեր,

- ջրային տնտեսություն,

- էլելտրոկայաններ,

- երկաթուղի։

Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.

- փակել ատոմակայանը,

- բացել "Զանգեզուրի միջանցքը"։

Այս ամենը կատարելուց հետո 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել, եւ մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն։

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը