Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ծաղկահովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Ապարան», 2-ը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոններ:
Մահացածի մարմինը փրկարարներն այնուհետև մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: