Առաջարկություն եվրաչափանիշների տարաբնույթ ընկալման վերաբերյալ
Հայաստանում ԵՄ Պատվիրակությանը
Հարգելի պատվիրակություն,
ռուսական վերջին ընտրություններից հետո հայաստանցիներս տարակուսանքի մեջ ենք եվրոպական չափանիշների հանդեպ, քանի որ Եվրոպական Խորհրդարանը այդ ընտրությունները համարեց ապօրինի, իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Հայաստանի իշխանությունները տվեցին ճիշտ հակառակ գնահատականն, այն էլ՝ «համոզիչ հաղթանակ» որակումով /Հ.Գ./:
Ծաղրին հասնող այս հակասությունն, առ այսօր որևէ պարզաբանման չի արժանացել Ձեր կողմից, ինչը, մեղմ ասած, արդարացի չէ:
Իսկ, եթե հաշվի առնենք նաև, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն հարմար պահի գովերգում են այդ «համոզիչ հաղթանակ»-ներով առաջնորդվողներին, ապա, հասկանալի է, որ բազմապատկվում են մեր մտահոգություններն ՀՀ առաջիկա ընտրությունները «եվրոպական չափանիշներով» անցկացման հանդեպ:

Գուցե, վերջապես պարզաբանե՞ք...
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ.-http://www.president.am/events/news/arm/?y=6&month=12&year=2011&id=1929
«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ...»։