Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Տաշիր քաղաքից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որի մոտից հայտնաբերվել են թղթերի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ:
Երիտասարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը իրեն է տվել ոմն Տարոն:
Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ Տարոնի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Մարիխուանայի զանգվածներ