Կարծիք

04.07.2025 13:15


ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական

ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Երևանի թալանի ու կոռուպցիայի հիմնադիր ՔՊ-ն, որոնք նստած են քաղաքապետարանի շենքում ժամանակավոր՝ հայտարարել են, որ օգոստոսի 1-ից հանվելու են QR կոդերով տոմսերը։

Քաղաքացիներին ստիպելու են օգտվել միայն փաթեթներից ու բանկային քարտերից վճարելով թանկ ուղեվարձ, չբարեփոխված տրանսպորտի համար։

Քաղաքացիներից մուռ հանելու շրջանակում ընդունեցին օրենք, որով պետք է տուգանեն #բոյկոտող քաղաքացիներին։

ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական։

Քանի, որ մեր հայրենակիցները զրկել են իրենց քայլերով ՔՊ-ին ալան-թալանի հնարավարությունից, սրանք «ներվայնացել» ու իրենք իրենց պարգևատրման ֆոնդ են դուրս գրել քաղաքի բյուջեյից 714 մլն դրամ։

Սիրելի՛ ժողովուրդ ջան, մի լռե՛ք մի՛ հանդուրժե՛ք, շարունակենք #բոյկոտել ու չթողնել մեզ բոլորիս դարձնել տուգանքի մատերիալ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը