Հոլանդիայում հաղորդավարներն ուղիղ եթերում բառի բուն իմաստով իրար միս են կերել
Հոլանդական «Փորձերի ենթակա ծովախոզուկներ» շոուի հաղորդավարներ Դենիս Սթորմը և Վալերիո Զենոն ուղիղ եթերում փորձել են իրար մի կտոր միսը։ Եթերից առաջ երկու հաղորդավարներն էլ ոչ մեծ օպերացիայի են ենթարկվել՝ մի կտոր միս են կտրել Սթորմի հետույքից, մի կտոր էլ՝ Զենոյի որովայնից։ Դրանից հետո մսի կտորները մանրակրկիտ ձևով տապակել են, և հաղորդավարները դրանք կերել են ստուդիայում։ Սթորմն ու Զենոն հայտարարել են, որ մարդու մսի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա, թեև հրաժարվել են ասել, թե ինչ համ ունի այն։
Սթորմը խոստովանել է, որ իրեն տարօրինակ է զգացել՝ նայելով ընկերոջ աչքերի մեջ ու ծամելով նրա իսկ մսի կտորը։
Հաղորդմանը հրավիրված փաստաբանը հայտարարել է, որ հաղորդավարների, ինչպես նաև վիրաբույժների մոտ իրավապահների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ Նիդեռլանդներում մարդու մարմնի մասի հեռացումն առանց անհրաժեշտության արգելված է։

Կից ներկայացնում ենք տեսանյութը։
7or.am