Քաղաքական

02.07.2025 18:01

ՌԴ-ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին (տեսանյութ)

ՌԴ-ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին (տեսանյութ)

Ռուսաստանը շահագրգռված է, որ եղբայրական Հայաստանը լինի կայուն ու զարգացող։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կրեմլի հետ ընդդիմադիրների, հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի այսպես կոչված կապերի մասին ԶԼՄ-ների և Telegram-ալիքների արտահոսքերը։

«Սա Հայաստանի, առաջին հերթին հայ ժողովրդի համար սարսափելի տեղեկատվական արշավ է, քանի որ այն պառակտում է հասարակությունը»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` այս ամենը հանգեցնում է հայ հասարակության ներքին պառակտման, և դա «ոչ թե առաջնային հարցերի մասին է, այլ այն բաների, որոնք կարծես միշտ միավորել են հայությանը` որպես ժողովուրդ, և օգնել հաղթահարել հայ ժողովրդին բաժին հասած բարդագույն փորձությունները»։

Զախարովան նշել է, որ անառարկելի արժեքները՝ հավատը, կրոնը, եկեղեցին, արհեստականորեն դառնում են կռվախնձոր, և անհասկանալի է, թե ինչու են Ռուսաստանը կապում այդ հարցի հետ:

Նա վստահեցրել է, որ Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և ցանկանում է այն տեսնել որպես բարեկեցիկ երկիր:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։