Քաղաքական

02.07.2025 15:09

ԱՊ-ն առաջարկում է ավտովթարների դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

ԱՊ-ն առաջարկում է ավտովթարների դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

Ազգային ժողովում քննարկվում է օրինագիծ, որով առաջարկվում է թեթև ավտովթարների դեպքում սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։

Նախագիծը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերում առաջարկվող լրացումներով նախատեսվում է, որ միայն երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի դեպքում, եթե կողմերը փոխադարձ համաձայնություն ունեն մեղավորության վերաբերյալ, իսկ ավտոմեքենաները տեխնիկապես շահագործման պիտանի են, ապա պատահարի պահից առավելագույնը 20 րոպեի ընթացքում վարորդները պարտավոր են տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված այլ վայր։

Եթե վարորդները խախտեն այս պահանջը՝ չհեռանալով դեպքի վայրից 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (խմբ. 30 հազար դրամով)»,-ասաց Աղաջանյանը:

Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ տեխնիկական բարելավումների շնորհիվ, կարող է կրճատվել մինչև առավելագույնը 5-10 րոպե։

Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։