Լրահոս

20.12.2011 14:50


Ռոման Ամոյանը Հայաստանի 2011թ. լավագույն մարզիկն է

Ռոման Ամոյանը Հայաստանի 2011թ. լավագույն մարզիկն է

Ինչպես տեղեկացնում է «Armsport.am» կայքը, Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմանը մասնակցել են լրատվամիջոցների 42 ներկայացուցիչներ։

Լավագույն տասնյակում Ռոման Ամոյանին հաջորդում են հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը։ Լավագույն տասնյակը եզրափակում է ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը։

2011թ. լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը։ Նրան հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները։

Այս խորագրի վերջին նյութերը