Քաղաքական

02.07.2025 15:01


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում վարչական տուգանք նախատեսող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում վարչական տուգանք նախատեսող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում վճար չկատարելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանող և տրանսպորտում վերահսկող մեխանիզմները կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27։

Նախագծով առաջարկվում է սահմանել 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կիրառել այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն չի վավերացնում ուղևորությունը (հսկիչ համակարգով չհաստատված ուղևորություն), առաջարկվում է սահմանել 3 000 դրամ տուգանք։

Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը