Քաղաքական

01.07.2025 15:20


Հուլիսի 4-ին, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, երթ տեղի կունենա

Հուլիսի 4-ին, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, երթ տեղի կունենա

Հարգելի հայրենակիցներ,

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:

Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է։

Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը