Կարծիք

01.07.2025 14:17


Վտանգավոր միտում՝ հսկողության ընդլայնում համայնքային տրանսպորտում

Վտանգավոր միտում՝ հսկողության ընդլայնում համայնքային տրանսպորտում

Այսուհետ ոչ միայն ուղևորները պետք է պատրաստ լինեն նկարահանվելու, ձայնագրվելու, նույնականացվելու կամ նույնիսկ տեղափոխվելու ոստիկանություն, եթե «չվավերացնեն կրիչը»։ Ըստ 2,5 միավորանոց իշխանության առաջարկի.

համայնքային պաշտոնյաները կամ համայնքային ընկերության աշխատակիցները կարող են հսկողություն իրականացնել՝

  • տեսանկարահանելով,
  • ձայնագրելով,
  • նույնականացնելով անձին,
  • հրաժարման դեպքում՝ ոստիկանություն կանչելով կամ ուղևորին տեղափոխելով ոստիկանություն։

Ո՞վ է ապահովելու տվյալների պաշտպանությունը։ Որտե՞ղ են պահվելու տեսագրությունները։ Ո՞վ է վերահսկելու, որ դրանք չօգտագործվեն չարաշահմամբ կամ առանց իրավաչափ հիմքի։

Ո՞վ է երաշխավորում, որ համայնքի «պաշտոնյան» չվերածվի կամակատար ոստիկանի։ Մեծացնո՞ւմ ենք պետական ուժային վերահսկողության գործառույթը հասարակ քաղաքացու նկատմամբ՝ առանց դատարանի, առանց պաշտպանված իրավունքի։

Ի՞նչ է նշանակում «մինչև 1 րոպե»։ Եթե կանգառում մարդկանց կուտակում է ու մի կին էլ սայլակով երեխա ունի ու ուսանողը ուշադիր չի եղել՝ կարելի՞ է անմիջապես տեսանկարահանել ու վարչական պատասխանատվություն կիրառել։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը