Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին վատթարանալ անցյալ տարվա վերջից, երբ Ռուսաստանի տարածքում խոցվեց ադրբեջանական ինքնաթիռը:
Անցած տարվա դեկտեմբերի վերջին Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության Բաքու-Գրոզնիչվերթով շարժվող ուղևորատար ինքնաթիռը վթարի ենթարկվեց Ղազախստանի Ակտաո ւքաղաքի մոտակայքում։
Կրեմլում այն ժամանակ հայտարարեցին, որայնպահին, երբ ինքնաթիռը փորձել էր վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, տարածաշրջանը, ներառյալ Մոզդոկը և Վլադիկավկազը, ենթարկվել էր ուկրաինականան օդաչու թռչող սարքերի հարձակումներին:
Այդ միջադեպից հետո Պուտինը զանգահարեց Ադրբեջանի նախագահին և «ներողությունխնդրեց այնբանիհամար, որողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ցավակցությունհայտնելով զոհվածների ընտանիքներին»:
Սակայն Պուտինի ներողությամբ Ալիևը չբավարարվեց և պահանջեց Ռուսաստանից՝ ճանաչել սեփական մեղավորությունը, հատուցումներ տրամադրել զոհվածներին և պատժել մեղավորներին:
Այն ժամանակ արդեն արևմտյան փորձագետները արձանագրում էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո, Ալիևի պահվածքը Կրեմլի նկատմամբ սկսեց աստիճանաբար փոխվել:
Մինչ այդ ինքնաթիռի խոցումը դա տեսանելի չէր շատերի համար, իսկ այդ դեպքից հետո Բաքուն որոշեց կտրուկ քայլերի դիմել:
Արդեն այս տարվա փետրվարին Բաքուն Մոսկվային տեղեկացրեց հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքիդադարեցմանմասին. Ադրբեջանի ԱԳՆ-նպահանջել է փակել նաև «Ռուսականտունը», որը գործում էր 1997 թվականից՝ միջկառավարական համաձայնագրի հիման վրա:
Իսկ որոշ ժամանակ անց, Ադրբեջանիիշխանություններընաևորոշում կայացրեցին լուծարել «ՍպուտնիկԱզերբայջան» - իներկայացուցչությունը:
Ըստ ադրբեջանցի փորձագետ Ֆարխաթ Մամեդովի՝ այդ դեպքից հետո, մինչ օրս, Պուտինի և Ալիևի միջև միայն մեկ անգամ է հեռախոսազրույց արձանագրվել. այս տարվա մարտին, երբ Պուտինը ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների հետ միասին խնդրում էին Ալիևին՝ անպայման մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին, Մոսկվայում:
Սակայն Ալիևը մերժեց այդ խնդրանքը և չմեկնեց մայիսի 9-ին Մոսկվա, փոխարենը, մայիսի վերջին Բաքուն հյուրընկալեց Ուկրաինայի արտգործնախարարին, ում հետ ընդունվեց համատեղ հայտարարություն, որը խիստ վրդովեցրեց Կրեմլին:
Այն ժամանակ մենք նշեցինք, որ կրեմլյան աղբյուրի համաձայն, ռուսական կողմը խիստ քայլեր է ձեռնարկելու Բաքվի դեմ:
Մոսկվայում արդեն հնչեցին տեսակետներ, որ Բաքուն օգնություն է տրամադրում Ուկրաինային, մինչդեռ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը միլիարդավոր դոլարներ է աշխատում, որից օգտվում է նաև Ադրբեջանը:
Եվ ահա, հունիսի 27-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ուժայինները հատուկ գործողություն իրականացրին, որիընթացքում ձերբակալեցին ավելիքան 50 մարդու, որոնք հիմնականում Ադրբեջանից են: Ձերբակալությունները կապված էին 2001 թվականին վաճառականի սպանության, ինչպես նաև՝ 2010 և 2011 թվականների հանցագործությունների հետաքննության հետ:
Այդ գործողության արդյունքում մի քանի ադրբեջանցի, դեռ անհայտ պատճառներով, մահացան, որի համար Ադրբեջանը մեղադրեց ռուսական կողմին:
Ավելին, ԱդրբեջանիԱԳՆ-նհունիսի 27-ինՌուսաստանին «վճռականբողոք» հայտնեց ՝նշելով, որ իրավապահ մարմինների ռեյդերի ընթացքում «գազանաբար սպանվել են երկու ադրբեջանցիներ»: Ռուսական կողմը պատասխանեց ավելի մեղմ ձևով, թե՝ կանցկացնի հետաքննություն:
Բաքվին այս հայտարարությունըչ բավարարեց, և հունիսի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում կայացրեց, որ իր պատվիրակությունը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու միջխորհրդարանական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստին:
Նույն օրը Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտնեց, որ հանրապետությունում չեղարկվում ենռուսական բոլոր մշակութային միջոցառումները (համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն), իսկ Trend գործակալությունը հայտնեց, որչեղյալէհայտարարվելփոխվարչապետԱլեքսեյՕվերչուկիայցըԲաքու:
Հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել «Sputnik Ադրբեջան» պարբերականի գրասենյակում։ Արդյունքում ձերբակալվել են պարբերականի երկու լրագրողներ՝ «Sputnik»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և լրագրողների անօրինական ձերբակալությունների կապակցությամբ» նախարարություն է կանչել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին:
Այս գործնթացների համատեքստում ադրբեջանական կողմը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, ինչը հաստատ անհետևանք չի մնա:
Մասնավորապես, Ադրբեջանի պետական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը նյութ հրապարակեց, որտեղ համեմատեց Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը 1930-ականների նացիստական Գերմանիայի հետ։ Հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայի հակամարտությունն օգտագործում են ոչ միայն արտաքին ճնշումը ուժեղացնելու, այլև ներքին վերահսկողությունը խստացնելու և ազգային փոքրամասնություններին ճնշելու համար:
Սակայն ամենազարհուրելին, ըստ ռուս փորձագետների, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Աթթար-ի կոչն էր, որտեղ սույն տիկինը բառացի նշել էր հետևյալը. «Ռուսաստանում սկսվել է պետական ահաբեկչություն ոչ ռուս ժողովուրդների դեմ: Հրամայել են սպանել ադրբեջանցի թուրքերին և ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, հատկապես Ռուսաստանում բնակվող մոտ երեք միլիոն ադրբեջանցիներին իրենց բողոքն արտահայտել։ Խստորեն դատապարտում եմ Կրեմլին, նրա ռուսական շովինիզմը, անջատողական տրամադրություններն ու իսլամաֆոբ մոտեցումը»:
Ըստ էության, այս ուղերձից ռուս փորձագետները երկու հետևություն են արել. նախ՝ բողոքի կոչ անելով՝ Ադրբեջանում անցել են ողջամտության բոլոր սահմանները, և երկրորդ՝ հակամարտությանը ակնհայտորեն միջամտել է Թուրքիան, որը Թուրքիա–Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի միջոցով ձգտում է յուղ լցնել կրակի վրա։
Փորձագետների ուշադրությունից չվրիպեցին նաև կոչերը՝ վառել Ռուսաստանի դեսպանատունը Բաքվում:
Ինչո՞ւ սրընթաց սկսեցին փչանալ ռուս-ադրբեջանական հարաբերությունները
Արցախի կորստից հետո Ադրբեջանի ձեռքերը ազատվեցին, և Բաքուն սկսեց պահանջել Մոսկվայից զիջումների գնալ մի շարք հարցերում:
Մոսկվայում այդ պահանջներին ուշադրության չէին դարձնում, համարելով, որ Բաքուն ռիսկի չի դիմի՝ սրել հարաբերությունները:
Սակայն Բաքուն որոշեց գնալ այդ քայլին՝ օգտագործելով խոցված ինքնաթիռի պատրվակը:
Ռուսական կողմը փորձում էր փոխզիջումով լուծել հարցը, բայց չհաջողվեց:
Այս գործընթացի գլխավոր մասը այն էր, որ մայիսի 9-ին Ալիևը չմեկնեց Մոսկվա, իսկ մայիսի վերջում ընդունեց Ուկրաինայի արտգործնախարարին և կողմերը պայմանավորվեցին Ուկրաինայում ներդրումներ կատարել:
Սույն փաստը խիստ զայրացրեց Կրեմլին, որն էլ որոշեց պատժել Բաքվին՝ «հիշելով» 2000-ի, 2010-ի և 2011 թվականների հանցագործությունները, որոնք կատարվել էին ադրբեջանցիների կողմից:
Բոլորի համար էլ պարզ էր, որ Մոսկվան այս քայլով հասկացնում էր Ալիևին, որ կարող է կազմաքանդել Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնես կայսրությունը:
Սակայն Բաքվի նման արձագանքը հուշում է, որ Ալիևը այս քայլինի պատրաստ էր և չի նահանջելու:
Իսկ դա նշանակում է, որ Ալիևին «հուշել են», որ կարող է կոշտ քայլերի գնալ Մոսկվայի դեմ:
Ռուսական կողմը կասկածում է, որ Ալիևին խորհուրդներ են տալիս ամերիկացիներն ու բրիտանացիները, որոնք մտահոգված են ուկրաինական ճակատի անմխիթար վիճակից և փորձում են Ադրբեջանից նոր ճակատ բացել:
Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ցույց կտա մոտ ապագան:
Պարզ է մեկ բան. եթե զարգացման սցենարն ընթանա նման ուղղությամբ, ապա այն անխուսափելիորեն կազդի նաև Հայաստանի վրա:
Իսկ թե՝ ոնց, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում։
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին վատթարանալ անցյալ տարվա վերջից, երբ Ռուսաստանի տարածքում խոցվեց ադրբեջանական ինքնաթիռը:
Անցած տարվա դեկտեմբերի վերջին Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության Բաքու-Գրոզնիչվերթով շարժվող ուղևորատար ինքնաթիռը վթարի ենթարկվեց Ղազախստանի Ակտաո ւքաղաքի մոտակայքում։
Կրեմլում այն ժամանակ հայտարարեցին, որայնպահին, երբ ինքնաթիռը փորձել էր վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, տարածաշրջանը, ներառյալ Մոզդոկը և Վլադիկավկազը, ենթարկվել էր ուկրաինականան օդաչու թռչող սարքերի հարձակումներին:
Այդ միջադեպից հետո Պուտինը զանգահարեց Ադրբեջանի նախագահին և «ներողություն խնդրեց այնբանիհամար, որողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին»:
Սակայն Պուտինի ներողությամբ Ալիևը չբավարարվեց և պահանջեց Ռուսաստանից՝ ճանաչել սեփական մեղավորությունը, հատուցումներ տրամադրել զոհվածներին և պատժել մեղավորներին:
Այն ժամանակ արդեն արևմտյան փորձագետները արձանագրում էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո, Ալիևի պահվածքը Կրեմլի նկատմամբ սկսեց աստիճանաբար փոխվել:
Մինչ այդ ինքնաթիռի խոցումը դա տեսանելի չէր շատերի համար, իսկ այդ դեպքից հետո Բաքուն որոշեց կտրուկ քայլերի դիմել:
Արդեն այս տարվա փետրվարին Բաքուն Մոսկվային տեղեկացրեց հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքիդադարեցմանմասին. Ադրբեջանի ԱԳՆ-նպահանջել է փակել նաև «Ռուսականտունը», որը գործում էր 1997 թվականից՝ միջկառավարական համաձայնագրի հիման վրա:
Իսկ որոշ ժամանակ անց, Ադրբեջանիիշխանություններընաևորոշում կայացրեցին լուծարել «ՍպուտնիկԱզերբայջան» - իներկայացուցչությունը:
Ըստ ադրբեջանցի փորձագետ Ֆարխաթ Մամեդովի՝ այդ դեպքից հետո, մինչ օրս, Պուտինի և Ալիևի միջև միայն մեկ անգամ է հեռախոսազրույց արձանագրվել. այս տարվա մարտին, երբ Պուտինը ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների հետ միասին խնդրում էին Ալիևին՝ անպայման մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին, Մոսկվայում:
Սակայն Ալիևը մերժեց այդ խնդրանքը և չմեկնեց մայիսի 9-ին Մոսկվա, փոխարենը, մայիսի վերջին Բաքուն հյուրընկալեց Ուկրաինայի արտգործնախարարին, ում հետ ընդունվեց համատեղ հայտարարություն, որը խիստ վրդովեցրեց Կրեմլին:
Այն ժամանակ մենք նշեցինք, որ կրեմլյան աղբյուրի համաձայն, ռուսական կողմը խիստ քայլեր է ձեռնարկելու Բաքվի դեմ:
Մոսկվայում արդեն հնչեցին տեսակետներ, որ Բաքուն օգնություն է տրամադրում Ուկրաինային, մինչդեռ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը միլիարդավոր դոլարներ է աշխատում, որից օգտվում է նաև Ադրբեջանը:
Եվ ահա, հունիսի 27-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ուժայինները հատուկ գործողություն իրականացրին, որիընթացքում ձերբակալեցին ավելիքան 50 մարդու, որոնք հիմնականում Ադրբեջանից են: Ձերբակալությունները կապված էին 2001 թվականին վաճառականի սպանության, ինչպես նաև՝ 2010 և 2011 թվականների հանցագործությունների հետաքննության հետ:
Այդ գործողության արդյունքում մի քանի ադրբեջանցի, դեռ անհայտ պատճառներով, մահացան, որի համար Ադրբեջանը մեղադրեց ռուսական կողմին:
Ավելին, ԱդրբեջանիԱԳՆ-նհունիսի 27-ինՌուսաստանին «վճռականբողոք» հայտնեց ՝նշելով, որ իրավապահ մարմինների ռեյդերի ընթացքում «գազանաբար սպանվել են երկու ադրբեջանցիներ»: Ռուսական կողմը պատասխանեց ավելի մեղմ ձևով, թե՝ կանցկացնի հետաքննություն:
Բաքվին այս հայտարարությունըչ բավարարեց, և հունիսի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում կայացրեց, որ իր պատվիրակությունը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու միջխորհրդարանական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստին:
Նույն օրը Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտնեց, որ հանրապետությունում չեղարկվում ենռուսական բոլոր մշակութային միջոցառումները (համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն), իսկ Trend գործակալությունը հայտնեց, որչեղյալէհայտարարվելփոխվարչապետԱլեքսեյՕվերչուկիայցըԲաքու:
Հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել «Sputnik Ադրբեջան» պարբերականի գրասենյակում։ Արդյունքում ձերբակալվել են պարբերականի երկու լրագրողներ՝ «Sputnik»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և լրագրողների անօրինական ձերբակալությունների կապակցությամբ» նախարարություն է կանչել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին:
Այս գործնթացների համատեքստում ադրբեջանական կողմը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, ինչը հաստատ անհետևանք չի մնա:
Մասնավորապես, Ադրբեջանի պետական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը նյութ հրապարակեց, որտեղ համեմատեց Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը 1930-ականների նացիստական Գերմանիայի հետ։ Հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայի հակամարտությունն օգտագործում են ոչ միայն արտաքին ճնշումը ուժեղացնելու, այլև ներքին վերահսկողությունը խստացնելու և ազգային փոքրամասնություններին ճնշելու համար:
Սակայն ամենազարհուրելին, ըստ ռուս փորձագետների, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Աթթար-ի կոչն էր, որտեղ սույն տիկինը բառացի նշել էր հետևյալը. «Ռուսաստանում սկսվել է պետական ահաբեկչություն ոչ ռուս ժողովուրդների դեմ: Հրամայել են սպանել ադրբեջանցի թուրքերին և ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, հատկապես Ռուսաստանում բնակվող մոտ երեք միլիոն ադրբեջանցիներին իրենց բողոքն արտահայտել։ Խստորեն դատապարտում եմ Կրեմլին, նրա ռուսական շովինիզմը, անջատողական տրամադրություններն ու իսլամաֆոբ մոտեցումը»:
Ըստ էության, այս ուղերձից ռուս փորձագետները երկու հետևություն են արել. նախ՝ բողոքի կոչ անելով՝ Ադրբեջանում անցել են ողջամտության բոլոր սահմանները, և երկրորդ՝ հակամարտությանը ակնհայտորեն միջամտել է Թուրքիան, որը Թուրքիա–Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի միջոցով ձգտում է յուղ լցնել կրակի վրա։
Փորձագետների ուշադրությունից չվրիպեցին նաև կոչերը՝ վառել Ռուսաստանի դեսպանատունը Բաքվում:
Ինչո՞ւ սրընթաց սկսեցին փչանալ ռուս-ադրբեջանական հարաբերությունները
Արցախի կորստից հետո Ադրբեջանի ձեռքերը ազատվեցին, և Բաքուն սկսեց պահանջել Մոսկվայից զիջումների գնալ մի շարք հարցերում:
Մոսկվայում այդ պահանջներին ուշադրության չէին դարձնում, համարելով, որ Բաքուն ռիսկի չի դիմի՝ սրել հարաբերությունները:
Սակայն Բաքուն որոշեց գնալ այդ քայլին՝ օգտագործելով խոցված ինքնաթիռի պատրվակը:
Ռուսական կողմը փորձում էր փոխզիջումով լուծել հարցը, բայց չհաջողվեց:
Այս գործընթացի գլխավոր մասը այն էր, որ մայիսի 9-ին Ալիևը չմեկնեց Մոսկվա, իսկ մայիսի վերջում ընդունեց Ուկրաինայի արտգործնախարարին և կողմերը պայմանավորվեցին Ուկրաինայում ներդրումներ կատարել:
Սույն փաստը խիստ զայրացրեց Կրեմլին, որն էլ որոշեց պատժել Բաքվին՝ «հիշելով» 2000-ի, 2010-ի և 2011 թվականների հանցագործությունները, որոնք կատարվել էին ադրբեջանցիների կողմից:
Բոլորի համար էլ պարզ էր, որ Մոսկվան այս քայլով հասկացնում էր Ալիևին, որ կարող է կազմաքանդել Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնես կայսրությունը:
Սակայն Բաքվի նման արձագանքը հուշում է, որ Ալիևը այս քայլինի պատրաստ էր և չի նահանջելու:
Իսկ դա նշանակում է, որ Ալիևին «հուշել են», որ կարող է կոշտ քայլերի գնալ Մոսկվայի դեմ:
Ռուսական կողմը կասկածում է, որ Ալիևին խորհուրդներ են տալիս ամերիկացիներն ու բրիտանացիները, որոնք մտահոգված են ուկրաինական ճակատի անմխիթար վիճակից և փորձում են Ադրբեջանից նոր ճակատ բացել:
Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ցույց կտա մոտ ապագան:
Պարզ է մեկ բան. եթե զարգացման սցենարն ընթանա նման ուղղությամբ, ապա այն անխուսափելիորեն կազդի նաև Հայաստանի վրա:
Իսկ թե՝ ոնց, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում։
Սա է իրականությունը։
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am