Լրահոս

20.12.2011 13:23


Շտապ օգնության կանչերի քանակն ավելացել է

Շտապ օգնության կանչերի քանակն ավելացել է

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին ասել է, որ 2011թ. կանչերի քանակը մեծացել է։ Նախորդ տարվա համեմատ այս տարի 13 332 կանչով ավելի է եղել։ Դրանց մեծ մասը սրտանոթային համակարգի, ճնշման տատանումների, վնասվածքների, վիրուսային հիվանդությունների բողոքներով են եղել: 2010թ. ստացվել է ավելի քան 143 հազ. կանչ:

Թագուհի Ստեփանյանը նշել է նաև, որ շտապ օգնության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են։ Նրանց աշխատավարձը գոյանում է կանչերի քանակից։ Մեկ կանչի արժեքը մոտ 17 000 դրամ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը