Լրահոս

30.06.2025 17:37


Արզականում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra»-ները. կա 6 վիրավոր

Արզականում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra»-ները. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արզական-Բջնի ավտոճանապարհին՝ Արզական բնակավայրի վարչական տարածքում, ճակատ ճակատ բախվել են «Opel Astra» մակնիշի 2 ավտոմեքենաներ:

shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը