Քաղաքական

30.06.2025 12:22

Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են․ Լավրով (տեսանյութ)

Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են․ Լավրով (տեսանյութ)

Ես կցանկանայի, որ կանոնիկ Հայ եկեղեցու վրա հարձակումներ չլինեն, և հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

«Իրադարձություններն այդ երկրում նրա ներքին գործն են, բայց հարձակումները եկեղեցու դեմ մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության առանցքային հենարաններից մեկը, և մենք բնավ չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին ենթարկվի չարդարացված հարձակումների՝ առանց որևէ լուրջ հիմնավորման»,-հայտնել է նա։

Լավրովը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանը համարել ասոցիացիայի լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակում բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում՝ անդամավճարների մուծում։

Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցները «նկատել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»։

«Մենք ելնում ենք այն բանից, որ մեր պետությունների ղեկավարները, երբ հանդիպել են ՀԱՊԿ շրջանակում, նույնպես նկատի են ունեցել ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փաստը»,-ավելացրել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները վկայում են, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։

«Մենք որեւէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումներին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, քիչ հավանական է, որ դա օգուտ բերի հայ ժողովրդին»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։