Քաղաքական

29.06.2025 18:54


Մխիթարյան միաբանությունն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Մխիթարյան միաբանությունն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։

Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին և հայ ազգին։

Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,-ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը