Լրահոս

20.12.2011 11:38


«Արդարադատության նախարարությունը չդիմացավ բաց քննարկման փորձությանը»

«Արդարադատության նախարարությունը չդիմացավ բաց քննարկման փորձությանը»

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը բողոքում են ՀՀ արդարադատության նախարարության գործողություններից։ Նրանք պնդում են, որ «Ministry of Justice of Armenia» էջը չդիմացավ բաց քննարկման փորձությանը՝ ապացուցելով, որ արդարադատության համակարգը Հայաստանում մեռած մարմին է՝ կամ լավ, կամ ոչինչ սկզբունքով:

«Սովետական համակարգի ժառանգորդը աշխատում է դեռ 2 կոպեկանոց տխուր քարոզչության մեթոդներով` գրաքննության ենթարկելով կարծիքներն ու լինքերը: Հիմա էլ մի գրություն է դրված, որ էջից հեռացվել են այն գրառումները, որոնք չեն առնչվում քննարկվող կոնկրետ թեմաներին, անգամ փակված է քոմենթ անելու հնարավորությունը: Ու իրենք մենախոսում են: Իսկ երեկ դեռ հանել էին իմ գրառումները` թողնելով միայն իրենց պատասխանը: Ծիծաղելի է: Բանն այն է,որ իրենց էջում իմ և այլոց կողմից մի քանի հղումներ էին տեղադրվել մասնավորապես ցմահ դատապարտյալների մասին, Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսի ժամանակ Վարդան Պետրոսյանի խոսքն էր (վիդեո) Նուբարաշեն ՔԿՀ-ի պայմանների մասին, ցմահներից Արթուր Մկրտչյանի ու էմիլ Վերդյանի հացադուլի մասին տեղեկատվություն ու լինք: Եթե այս ամենը որևէ առնչություն չունի ԱՆ-ի հետ, ասելիք չունեմ»,–գրել է օգտատերերից մեկը՝ լրագրող Զարուհի Մեժլումյանը։

Մեկ այլ օգտատեր՝ Խաչատուր Մելքոնյանն էլ ընդգծել է, որ ջնջելով մեկնաբանությունները և հղումները՝ Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անարդարությունը սկսվում է անարդարադատության նախարարությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը