Քաղաքական

27.06.2025 20:34

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել հարգել հավատացյալների զգացմունքները և կրոնական ազատության սկզբունքները

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել հարգել հավատացյալների զգացմունքները և կրոնական ազատության սկզբունքները

Մոսկվան ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնում, շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Ըստ ТАСС-ի՝ հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Մոսկվան ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ,-նշել են ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչությունում։-Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք մեր բարեկամ և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրենքի գերակայության ապահովմամբ և կայուն զարգացման ապահովմամբ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգանքը և Հայաստանի ղեկավարության հռչակած կրոնական ազատության սկզբունքները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։