Լրահոս

20.12.2011 11:18


ԱԱԾ. «Նման արարքների հեղինակները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»

Ս.թ. դեկտեմբերի 19-ին «Շտապ օգնություն»  ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ մասնաշենքում ռումբ է  տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ է:

ՀՀ Ազգային  անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում նույն օրը  հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի  միջնակարգ  դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1995թ. ծ.  Նվեր Մանվելի Լորսաբյանը:

Փաստի առթիվ  նախապատրաստված  նյութերը  փոխանցվել են  Ոստիկանություն:

ՀՀ ԱԱԾ-ն  ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը