Քաղաքական

27.06.2025 14:50

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան (տեսանյութ)

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան (տեսանյութ)

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր կազմակերպելու Հայաստանյայց բոլոր թեմերի քահանայից հավաքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Տարիներ շարունակ այդ հավաքը ղեկավարում է Միքայել Սրբազանը: ժամը 11:00-ին պիտի ժողովը ունենայինք, մինչև, որ իմացանք, որ այդպիսի գործողություններ են տեղի ունենալու: Մենք՝ որևէ մեկս, չենք ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու հատկապես՝ ձևը:

Միքայել Սրբազանն ազնվորեն իր ազնվական որոշումն արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախևառաջ հանցագործ չէ և ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագայում ուրիշ գործողություններ կլինեն:

Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետև ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է և երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի հետևում չի թաքնվել։

Գնացեք իմացեք իր տոհմածառը։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի, եկեղեցու և պետականության առաջամարտիկներ:
Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին»,-ասաց նա։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատեց, որ Միքայել Սրբազանը մոտեցավ ԱԱԾ–ի ավտոմեքենային, բայց ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենան. «Այնպես որ որևէ մեկը չի թաքնվում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,–ընդգծեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։