Քաղաքական

27.06.2025 14:28

«Արդարացում չկա». Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը

«Արդարացում չկա». Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։

«Այն, ինչ տեղի է ունում մեր հայրենիքում` Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, Գյումրիում` Շիրակի դեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ, արդարացում չունի։ Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր ազգային եկեղեցու, ազգային արժեքների, հոգևոր հայրերի դիրքորոշումների, կարծիքների նկատմամբ, որը, ցավոք, ծրագրված, խիստ դատապարտելի, ոչ պետական վարքագծի դրսևորում է: Մենք դատապարտում ենք առաջին քրիստոնյա ազգի` հայ հոգևոր հայրերի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ սանձազերծված բռնաճնշումները, բարոյական կտտանքները»,–ասված է հայտարարությունում:

Խմբակցությունները պատկան մարմիններին կոչ են անում լինել զսպված, դադարեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի, օծյալ քահանաների նկատմամբ իրականացվող ամոթալի հետապնդումն ու հալածանքը։

Դատապարտող հայտարարությանը չի միացել միայն ՔՊ-ն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։