Քաղաքական

27.06.2025 11:52

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի իրավապահների հետ (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի իրավապահների հետ (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում։

«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմվբենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար: Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք են դնելու, որ արդարությունը կգործի մեր եկեղեցու, հոգևորականների և երկրի համար»,-ասաց Կաթողիկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։