Թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ ավելի ճիշտ թուրքերը, բառի լայն իմաստով, չեն դադարում զարմացնել իրենց ֆանտաստիկ «հնարամտությամբ» և ինչու ոչ` «խելքի» ցայտուն առկայությամբ, առավելևս, երբ հարցը վերաբերում է հակահայկական քարոզչության իրականացմանը: Այս անգամ թուրքական ASİMDER` «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գեքսել Գյուլբեյի բենեֆիսն էր, որի ժամանակ նա ուղղակի փայլեց: Գյուլբեյի ղեկավարած միությունը ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի վերանայվի Ռամիլ Սաֆարովի նման, մեղմ ասած, տականքի գործը: Նրանք ուզում են հասնել վերջինիս կա՛մ արդարացմանը, կա՛մ, ինչպես իրենք են ասում, առնվազն Ադրբեջան էկստրադիցիայի ենթարկմանը: Նրանց միակ փաստարկն այնքան սենսացիոն է, որ նույնիսկ մարդու լեզուն չի պտտվում բարձրաձայնել: Մարդիկ վերընշված ոճրագործին համարձակվում են համեմատել Մեծն Սողոմոն Թեյլերյանի հետ: Այսպիսով, վիրավորելով մեր ազգի նվիրյալներից մեկի հիշատակը` մեր «արևմտյան» թուրքերը նման տաքարյուն խոստովանությամբ ակամայից վնասեցին սեփական քարոզչությանը ` փորձելով մի օգտակար բան անել «արևելյան» թուրքերի համար: Մի խոսքով ունքի տեղն աչքը հանեցին և քաշվեցին մի կողմ:
Նրանց խոսքերով` Մարգարյանը վիրավորել է Ռամիլ Սաֆարովի ազգը, դրա համար էլ վերջինս սպանել է նրան: Մեր «հանճարեղ» կազմակերպության նախագահը լկտիաբար հավելում է` ասելով. «Հայերը իզուր են աղմուկ բարձրացնում, չէ որ 1921թ.-ին իրենց իսկ ազգակիցը արդարացվեց` սպանելով Թալիաթ փաշային: Այդ ժամանակ Բեռլինում դատարանը որոշեց, որ Թեյլերյանը դիմել է այդ քայլին` լինելով աֆեկտային վիճակում 1915թ.-ի դեպքերի պատճառով, իսկ չէ՞ որ Ռամիլ Սաֆարովն էլ ծնունդով Ղարաբաղից էր և վիրավորանք էր ստացել հայերի կողմից»:
Համաձայնեք, նման բան ամեն օր չէ, որ ազգայնամոլ թուրքերից կլսես: Այսպիսով իրավիճակը բավականին նուրբ է և հետաքրքիր: Նման ելույթով նա, ինչ է, ուզում է համեմատել Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտութան հետ և այդպիսով նսեմացնել Հայոց ցեղասպանության հարցը, թե արժևորել կամ էլ հավասար նժարների վրա դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում առաջացած փախստականների հարցը, ընդ որում` միայն ադրբեջանցի: Թե նա երկուսն էլ արժևորելով` ակամայից ճանաչել է հայոց ցեղասպանությունը` (որի պայքարի դեմ է իր` այսպես կոչված միությունը ստեղծվել) փորձելով, այնուամենայնիվ, օգտակար լինել ադրբեջանական քարոզչական մեքենային:
Տեսեք, եթե փաստերին նայում ենք «թուրք-ադրբեջանական» տեսանկյունից, ապա Ղարաբաղի վերաբերյալ պատկերը հետևյալն է. Ղարաբաղը ադրբեջանական հող է, որտեղ ապրել են տարբեր ազգություններ, ընդ որում` հայեր: Նախորդ դարի 80-ականների վերջում հայերը ադրբեջանցիների կեսին սպանում են, մյուս մասին` արտաքսում` օկուպացնելով Ղարաբաղը և հարակից 7 շրջանները: Սա մի փոքր նմանվում է նախորդ դարասկզբին թուրքերի կողմից արված ցեղասպանությանը, երբ հերիք չէ հայության մեծ մասին սպանում են և հայրենազրկում իրենց արևմտյան հայրենիքից, դեռ մի բան էլ գրավում են Արևելյան Հայաստանի որոշ տարածքներ:
Սա ուղղակի կատարյալ ճակատագրի հեգնանք, ռևանշ կլիներ, եթե, իհարկե, Ղարաբաղի հարցում ադրբեջանցիների պնդումները ճիշտ լինեին: Իսկ քանի որ դրանք ուղղակի պարզ, անհիմն, դեռ մի բան էլ միամիտ թյուրքական բարբաջանքներ են, այս դեպքում մեր այս ASİMDER` «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը իր նախագահի հետ միասին` իսկական քարոզչական ֆիասկո է գրանցում իրենց հաշվին` համեմատելով աշխարահահռչակ, բայց տականք հանդիսացող Ռամիլ Սաֆարովին հայերի շրջանում ճանաչված, բայց մեծատառով հայորդի Սողոմոն Թեյլերյանի հետ:
Փաստորեն նման համեմատություն անելով` թուրքերը (օգտագործենք որպես ընդհանուր տերմին) ոչ միայն ոչինչ չշահեցին, այլև դեռ մի բան էլ պարզապես խոստովանեցին հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Ինչ արած, սրանից թող մեր հարևանները չվհատվեն. ի վերջո ուշ թե շուտ արդարությունը միշտ էլ հաղթում է: Ինչ վերաբերում է, կներեք արտահայտությանս, մարդ Ռամիլ Սաֆարովին, վերջերս լսեցի, որ դա գիրք է գրել: Լուրն ակամայից ասոցացվեց Գառների լռությունը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի` սերիական մարդասպան Հանիբալ Լեկտորի կամ Դոկտոր Լեկտորի հետ: Մարդուն մորթում ես, իսկ հետո դանակ պատառաքաղով, էթիկայի բոլոր նորմերը պահպանելով, ուտում ես և հիանում:
Միամիտ թուրքական բարբաջանքներ

Էրիկ Երիցյան