Լրահոս

27.06.2025 09:06


Հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում. 350 բնակիչ տարհանվել է

Հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում. 350 բնակիչ տարհանվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 27-ին, ժամը 04:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։

Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ավտոմեքենաներ։ 6 ավտոմեքենա է այրվել, որից երկուսը՝ մասամբ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը