Լրահոս

27.06.2025 08:04


Երևանի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում

Երևանի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 15:49-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը