Երևանում բախվել են Tesla-ն, Nissan-ը և Lexus-ը. վերջինս շրջվել է.ամուսինները և նրանց 6 ամսական աղջնակը հոսպիտալացվել են
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:05-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Չարբախի փոսի մոտ, բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: