Կարծիք

26.06.2025 15:27


Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել: Այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց՝ օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները:

Այսպիսով, «Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նկատի ունի, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայանինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի․ փաստորեն, դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել:

Հաջորդ փուլը՝ էլեկտրացանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից՝ որպես ՛՛խաղաղության՛՛ ու ՛՛համագործակցության՛՛ երաշխիք: Դեռևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին:

Իսկ իր ԱԺ նախագահն ասում է, որ պայմանագիրն Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել:

Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը