Քաղաքական

26.06.2025 12:37

Բագրատ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Բագրատ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Սպասելի էր, որ հենց այնտեղ կտանեն, որովհետեւ հատկապես քաղաքական լուրջ գործերով կամ էն գործիչներից, որոնցից վտանգ են տեսնում, տանում են այդ քրեակատարողական հիմնարկ»,–ասաց նա՝ հայտարարելով, որ անպայման բողոքարկելու են կալանքի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։